Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. «Կան հավակնոտ ծրագրեր, և դրանք կյանքի կկոչվեն »

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունիի շրջանային բուժմիավորումում էր:«Հայաստան» համահայական հիմնադրամի աջակցությամբ Մարտունիում կառուցվել է բուժմիավորման նոր շենք, սակայն այն դեռևս չի շահագործվել:
Նախարար Քուշկյանն այցելել է բուժմիավորման նոր շենք, Երևանից հրավիրված հատուկ մասնագետների հետ տեղում քննարկել շահագործման հետ կապված խնդիրները, կարիքները: Մարտունիի բուժմիավորումը իր գործունեությունը շարունակում է հին շենքում, որտեղ էլ նախարարը հանդիպել է հիվանդներին, աշխատանքային խորհրդակցություն անց կացրել անձնակազմի հետ: Հիվանդները, չնայած շենքային պայմաններին և սարքավորումների պակասին՝նախարարին իրենց գոհունակություն են հայտնել բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի և հոգատարության առիթով:
Հարություն Քուշկյանը հավաստիացրել է, որ շուտով կշահագործվի նոր շենքը, կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաները, ինչն էլ կբարձրացնի բուժօգնության որակը: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն առողջապահության ոլորտի հետ կապված ունի շատ հավակնոտ ծրագրեր և իր փորձը կներդնի դրանք կյանքի կոչելու համար: Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է բարձրացնել ոլորտի վարկանիշն, ապահովել որակ և մատչելիություն: Նախարարը նկատել է, որ Մարտունիում և առհասարակ Արցախում կան շատ լավ մասնագետներ, որոնց պետք է աջակցել, նրանց համար տեղում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:
Մարտունիի շրջանային բուժմիավորման ստացիոնար ծառայությունում տեղակայված է թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձ-գինեկոլոգիական և մանկական 45 մահճակալ: Տարեկան այստեղ 100 երեխա է ծնվում: Բուժմիավորումը սպասարկում է 26 000 բնակչի, ունի 5 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 31 բուժակ մանկաբարձական կետեր:
Մարտունիի շրջանային բուժմիավորումում ևս «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպությունը հիմնադրել է ստոմատոլոգիական կաբինետ, որտեղ ևս նախարարը ծանոթացել է աշխատանքի ծավալներին, մատուցվող բուժօգնության պայմաններին:
Նախարար Հարություն Քուշկյանն այցելել է նաև Մարտունու շրջանի Ճարտար գյուղի տեղամասային հիվանդանոց: Ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բուժօգնության հնարավորություններին: Հիվանդանոցն ունի շտապ օգնության ծառայություն, ընդհանուր պրոֆիլի 10 մահճակալ: Այստեղ տարեկան միջինում 50-55 երեխա է ծնվում: Նախարարը խոստացել է, որ հիվանդանոցի շենքը կվերանորոգվի և կվերազինվի անհրաժեշտ սարքերով և պարագաներով, իսկ մինչ այդ՝ տվել է հանձնարարականներ բուժօգնության կազմակերպման որակի բարձրացման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն